Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան արդեն սկսում է ազդել միջազգային լոգիստիկ նախագծերի վրա։ Այդ ազդեցությունը նկատելի է նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի վրա, որը վերջին տարիներին դիտարկվում է որպես եվրասիական լոգիստիկայի կարևորագույն ուղղություններից մեկը...